TMZ-ը հայտնում է, որ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի լուսանկարիչը Մալիբուում վթարի է ենթարկվել։

Մարկուս Հայդը, ով Քիմի ու Քանյեի հետ ճամփորդում է աշխարհով մեկ, չի կարողացել կառավարել Mercedes AMG CLS մակնիշի ավտոմեքենայի արագությունն եւ դուրս է թռչել ճանապարհի երթեւեկելի հատվածից։ Այս պահին հայտնի է, որ մեքենայում  նրա հետ եղել է նաեւ կին, ում ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։