Քնելուց առաջ կաթնաշոռի գործածումը ոչ միայն չի հանգեցնում մարմնի քաշի ավելացման, այլեւ օգնում Է նվազեցնել ճարպի քանակությունն օրգանիզմում: Այս մասին են վկայում այն տվյալները, որոնք հրապարակված են British Journal of Nutrition հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ֆլորիդայի նահանգի համալսարանի գիտնականները կատարել են գիտափորձ, որի ընթացքում 20 եւ ավելի բարձր տարիքի մասնակիցները մեկ բաժին կաթնաշոռ են կերել քնելուց 30 – 60 րոպե առաջ:
Պարզվել Է, որ այդ մթերքը դրական ազդեցություն Է գործում մկանների որակի վրա, արագացնում Է նյութափոխանակությունը եւ բարելավում Է առողջության ընդհանուր վիճակը: Ինչպես բացատրում են գիտնականները, կաթնաշոռի այդ ազդեցությունը պայմանավորված Է կազերինով, որը դանդաղ Է ստացվում օրգանիզմում եւ օգնում Է կարգավորելու ամինաթթուների կայուն մատակարարումը: Այն նաեւ մեծացնում Է կերակրի ջերմային ազդեցությունը. օրգանիզմն ավելի շատ Էներգիա Է ծախսում մարսողության գործընթացում, ինչն օգնում Է կալորիաներն այրել նույնիսկ քնած ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: