«Թույլ տուր քեզ երազել». սա Է լինելու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի նշանաբանը, որը 2019 թվականի մայիսի 14-ից մինչեւ 18-ն անցկացվելու Է Թել Ավիվում: Այդ մասին հայտնել Է մրցույթի կազմակերպչի մամուլի ծառայությունը:
«Այս ոգեշնչող կարգախոսը ներկայացնում ու խորհրդանշում Է այն ամենը, ինչ վերաբերում Է «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Խոսքը վերաբերում Է ինտեգրմանը, բազմազանությանը, միասնությանը: Կանգնելով բեմում, երազելով «Եվրատեսիլ»-ում հաղթելու մասին, համարձակ ու վստահ եղեք՝ ելույթ ունենալով համաշխարհային լսարանի առջեւ:
Դա այն Է, ինչի մասին արժել երազել»,-նշել Է երգի մրցույթի գործօադիր տնօրեն Յոն Օլա Սանդը, որի խոսքը մեջբերել Է մամուլի ծառայությունը: Առաջիկա մրցույթի նշանաբանը հայտարարել են «Եվրատեսիլ»-ի գործադիր տնօրենի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հանդիպումից հետո, ճշտել են մամուլի ծառայությունում: «Եվրատեսիլ»-ի՝ թվով 64-րդ մրցույթը տեղի կունենա Թել Ավիվում՝ Իսրայելի տոնավաճառների կենտրոնում: Ստուգատեսի կիսաեզրափակիչները նշանակված են մայիսի 14-ին եւ 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: