Daily Mail-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենաէլեգանտ անդամներից մեկը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, Բուքինգհեմյան պալատում ներկա է եղել Նիդեռլանդների միապետի և նրա տիկնոջ պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքին:
Այս առիթի համար 37-ամյա դքսուհին ընտրել է Alexander McQueen բրենդի երեկոյան զգեստ, մինչդեռ գլուխը զարդարել է հանգուցյալ սկեսրոջ՝ արքայադուստր Դիանայի մարգարիտներով ու ադամանդներով զարդարված շքեղ թագով: