Ռեժիսոր Թոմ Հուփերը հետաքրքրված է Queen խմբի ղեկավար Ֆրեդի Մերկուրիի մասին ժապավենով, որի գլխավոր դերում հանդես է գալու Սաշա Բարոն Քոենը:
Ըստ Deadline-ի, տեղեկությունը, որ Բարոն Քոենը նկարահանվելու է Մերկուրիի դերում, տարածվեց 2010 թվականին: Այն ժամանակ ենթադրվում էր, որ ֆիլմի աշխատանքները մեկնարկելու են 2011-ին: Ֆիլմն առայժմ վերնագիր չունի: Հայտնի է, որ դրա պրոդյուսերներից մեկը լինելու է հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն:
Հիշեցնենք, որ Բարոն Քոենը Թոմ Հուփերի հետ համագործակցել է «Թշվառները» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր բացասական կերպար պարոն Թենարդիեին: