Kurdistan24-ը հայտնում է, որ Բաղդադում սպանել են մոդել, բլոգեր և 1972 թվականից հետո գեղեցկության ազգային մրցույթի առաջին հաղթող Տարա Ֆարեսին։ Սպանությունը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 27-ին։ Ֆարեսին սպանել են իր անձնական ավտոմեքենայում։ Իրաքի իրավապահների տվյալներով` նրա վրա կրակել են երեք անգամ։ Գնդակի երկու հարվածը գլխին է եղել, ևս մեկը` կրծքին։
Ավելի քան 2.6 մլն բաժանորդ ունեցող մոդելի Instagram-յան էջում նրա մահից հետո սև–սպիտակ լուսանկարով գրառում է արվել։