«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում հանրապետության 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների տրամադրեց դրամաշնորհներ հանրային և համայնքային ծրագրեր իրականացնելու նպատակով: Վերոհիշյալ 11 աշակերտական հասարակական կազմակերպությունները ներկայացնում են Բջնիի, Վանաձորի թիվ 30, Գյումրիի թիվ 23, Եղեգի, Վարնաշենի, Արարատ գյուղի թիվ 2, Մայիսյանի, Բյուրականի, Լիճքի, Կողբի թիվ 1 և Երևանի թիվ 115 դպրոցները:
Ծրագրի շրջանակներում անցած կիսամյակում՝ որպես ծրագրի գործարար միջոցառումների բաղկացուցիչ մաս, աշակերտները հիմնել և գործարկել էին «մինի – գործարար ընկերություններ» և նախաձեռնել էին իրական բիզնես գործառնություններ. ընտրել էին բիզնես- կառավարիչներ, կատարել էին շուկայական հետազոտություն, կազմել էին բիզնես- պլան, արտադրել էին ապրանք կամ ծառայություն, մշակել էին գովազդային և վաճառքի ռազմավարություն: Իսկ կորպարատիվ սոցիալական պատասխանատվության իրականացում աշակերտներն իրենց վաստակած գործարար շահույթի մի մասը հատկացրել են հանրային և համայնքային ծրագրերի նախաձեռնմանը, որոնց իրականացմանը ձեռնամուխ են եղել աշակերտական գործարար ընկերությունները հասարակական կազմակերպությունների վերափոխելու միջոցով:
Ավելի քան 100 աշակերտական հասարակական կամզակերպություններ ներկայացրել էին իրենց հայտ – առաջարկները հանրային ծրագրեր իրականացնելու նպատակով կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին: Մրցույթի արդյունքում ներկայացված հայտ –առաջարկներից ընտրվեցին վերոհիշյալ 11 լավագույններ աշակերտական կազմակերպությունները, որոնց յուրաքանչյուրին կազմակերպության կողմից շնորհվեց 120 000 դրամի չափով դրամաշնորհ:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գրասենյակում մարտի 13-ին տեղի ունեցավ դրամշնորհային մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին հաղթած աշակերտական հասարակական կազմակերպությունների նախագահները, ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ և այլ կազմակերպություններից հյուրեր: Ինչպես նաև կազմակերպության և նախաձեռնողների կողքին կանգնած բարեկամներն ու գործընկերները՝ Անահիտ Բախշյան, Արման Մուշեղյան, Անի Քոչար, և այլք, ովքեր էլ հանձնում էին հավաստագրերն ու դրամաշնորհները:
Անի Քոչարն իր խոսքում նշեց, որ իր համար մեծ երջանկություն է այժմ այդ մրցանականերից մեկը հանձնելու և հորդորեց պատանի առաջնորդներին միշտ լինել նախաձեռնող, ակտիվ և ոչ երբեք անտարբեր: