Փորձագետները կազմել են առավել մեծ ժողովրդականություն վայելող եւ գեղեցիկ նուդիստական լողափերի վարկանիշը՝ վերլուծելով ճանապարհորդների համար TripAdvisor կայքում զբոսաշրջիկների զետեղած արձագանքները: Այդ մասին հայտնել Է The Sun-ը: Օգտատերերի գնահատականների համաձայն՝ առաջատարի դիրքն զբաղեցրել Է Պատարա լողափը թուրքական Ռեւիերում: Այստեղ կարելի Է ոչ միայն արեւայրուկ ընդունել եւ լողալ առանց բիկինիի, այլեւ այցելել նիդիստների համար կազմակերպվող փրփուրի երեկույթին:

 

Երկրորդ դիրքում հայտնվել Է Little Banana լողափը՝ Հունաստանի Սկիատոս կղզում: «Այս լողափը պարզապես իդեալական Է արեւային վաննա ընդունելու համար»,-նշվում Է արձագանքներից մեկում:

 

Երրորդ տեղն ստացել Է Գերմանիայի ամենահին նուդիստական լողափերից մեկը՝ Buhne 16-ը: Այցելուների խոսքով՝ այն բավականին հեռու Է զբոսաշրջիկներով լեփ-լեցուն վայրերից, եւ երբեմն փոկերն այնտեղ ավելի շատ են, քան մարդիկ:

 

Նաեւ առանց հագուստի արեւայրուկ ընդունել սիրողների համար ափամերձ լավագույն վայրերի ցուցակում տեղ են գտել խորվաթական Valalta լողափը, Մայորկայում գտնվող Es Tren լողափը, Plage de Tahiti-ն՝ Ֆրանսիայում, Paradise լողափը՝ հունական Միկոնոս կղզում եւ Porto Ferro լողափը՝ Սարդինիայում: