Հայազգի Քիմ Քարդաշյանն instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարներից մեկում Քիմը ներկայացել է բիկինիով՝ իր KKW Beauty X Mario հավաքածուի օծանելիքը ձեռքին։
Հիշեցնենք, որ KKW Beauty X Mario հավաքածուն Քիմը պատրաստել է 10 տարվա ընթացքում և ներկայացրել 2018 թվականի ապրիլի 5-ին: Իսկ ավելի վաղ աստղը Refinery կանանց համար նախատեսված ամսագրին տված հարցազրույցում պատմել է իր և ալբանական արմատներով հոլիվուդյան հայտնի դիմահարդար Մարիո Դավիդովիչի՝ KKW Beauty X Mario հավաքածուն ստեղծելու ծրագրերի մասին: