Սիլվեստր Ստալոնեին անցած տարվա դեկտեմբերին մեղադրվել են սեռական ոտնձգությունների մեջ։ Իբրեւ Սլայը 1986-ին Լաս Վեգասում ֆիլմի նկարահանումների ժամանակ իր 16-ամյա զուգընկերուհուն ստիպել է իր ու իր թիկնապահի հետ սեռական հարաբերություն ունենալ։ Աղջիկը, ով իր անունը չի հայտնում, ասել է, որ այդ միջադեպի ժամանակ ինքը եղել է 16 տարեկան, իսկ Սիլվեստրը՝ 40։
71-ամյա դերասանը հերքել է այդ մեղադրանքները, նրա նախկին կինը՝ Բրիջիտ Նիլսենը, ով այդ ժամանակ Սիլվեստրի հետ միասին եղել է նկարահանումների հրապարակում, նույնպես հերքել է ամուսնու դեմ մեղադրանքները։
Hollywood Reporter պարբերականը գրում է, որ դատախազները սկսել են քննել Ստալոնեի դեմ գործը։ Այդ գործով զբաղվում է հատուկ խումբ, որը հետաքննում է սեռական հանցագործությունները։
Նշում են, որ այդ գործը Կալիֆոռնիա նահանգում գտնվող Սանտա Մոնիկա քաղաքի ոստիկանությունից է փոխանցվել դատախազություն։