Daily Mail-ը հաղորդում է, որ Շվեդիայի արքայադուստր Մադլենն ու նրա ամուսինը՝ Քրիստոֆեր O’Նիլը, կնքել են իրենց երրորդ երեխային՝ Ադրիենին, որը ծնվել է մարտի 9-ին ու շվեդական գահի ժառանգորդների թվում իններորդն է:

Նշում է նաև, որ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել արարողության ժամանակ։ Շվեդիայի թագուհու եղբոր կինը բավական անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել փոքրիկ արքայադստեր մկրտության արարողության ժամանակ: Կինը՝ Մելանի Սոմերլաթը, կրել է վառ կանաչ էլեգանտ զգեստ, որն  անսպասելիորեն հագից ընկել է՝ ներկաներին ի ցույց դնելով կնոջ վարտիքը: Այնուհետև ներկաներից մի քանիսը նրա շուրջ «վահան» են ստեղծել, որպեսզի կնոջ մերկությունը չերևա: 

 

Միջադեպը տեղի է ունեցել Դրոտնինգհոլմում, երբ թագավորական ընտանիքի բոլոր անդամներն ու արիստոկրատիայի ներկայացուցիչները հավաքվել են նորածին արքայադստեր մկրտությանը մասնակցելու համար: