Երգչուհի Սիրուշոյի հայրը՝ դերասան Հրաչյա Հարությույանը, Instagram-ի իր էջում անդրադարձել է դստեր երեկվա ելույթին՝ նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյակին։ Հրաչյա Հարությույանը իր տեղադրած լուսանկարին կից գրել է․«Կեցցես աղջիկս»:
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում տոնական համերգ է կայացել, որտեղ ելույթ են ունեցել Սիրուշոն, Սեւակ Խանաղյանը, Հելեն Սեգարան, Գոռ Սուջյանը, Ներսիկ Իսպիրյանը, Ռազմիկ Ամյանը, Արտո Թունջբոյաջյանը եւ այլ աստղեր։