Դու և միայն դու կարող ես ստեղծել քո երջանկությունը: Ամեն ինչ սկսվում է սիրուց, բայց առաջին հերթին սեփական անձի հանդեպ, հետո միայն մյուսների: Երբ ներդաշնակության մեջ ես ինքդ քեզ հետ, աշխարհը փոխվում է քո շուրջ: Դու սկսում ես ուրիշ աչքերով նայել մարդկանց, չնկատել այդքան շատ թերություններ, գնահատել արժանիքները: Մարդկանց հետ հարաբերություններում դառնում ես ավելի անկեղծ, ուրախ ու թեթև:
Երբեմն մենք ամեն ինչ գցում ենք ուրիշի ուսերին և երջանկություն պահանջում նրանից այն դեպքում, երբ ինքներս չենք կարողանում երջանկացնել մեզ:
Դրեք նպատակներ և իրագործեք դրանք: Չէ որ երջանկությունն ավելի մեծ հասկացություն է, քան վայրկենական էմոցիաները: Թող դրանք լինեն քո անձնական նպատակները' անկախ հարաբերություններից: Դու կարող եք հաջողության հասնել աշխատանքում, կամ մի նոր բան սովորել և այլն: Կարևոր չէ՝ ինչ, կարևոր է, որ այն երջանկացնի քեզ:
Մի պահանջեք չափից շատ: Դու և քո հարաբերությունները իդեալական չեն. դա բնական է: Սա կյանք է. այն փոփոխական է, անկանխատեսելի և այդպես էլ պետք է լինի: Դու չես կարող լիարժեք ուրախանալ, սիրել կյանքը, եթե միշտ բարձր նպատակներ դնես ու անընդհատ մտատանջես քեզ այդ հարցով: Պետք է ի սրտե լինել երջանիկ, և ամեն ինչ կստացվի:
Թուլացեք: Սթրեսը ստիպում է մեզ տեսնել միայն բացասականը: Այս քայքայող զգացումից լավագույնս օգնում են յոգան, պիլատեսը և մեդիտացիան: Կօգնի նաև ընկերների հետ հանդիպումը, շոփինգը կամ մի հետաքրքիր զբաղմունք:
Սովորեք լինել երջանիկ հենց այս պահին և այստեղ: