Բրիտանացի երգչուհի Ադելը մայիսի 5-ին նշում է ծննդյան 30-ամյակը:

30-ամյա երգչուհին երաժշտական աշխարհին բազմաթիվ հիթեր է նվիրել՝ արժանանալով ոլորտի ամենահեղինակավոր և երանելի մրցանակներին: Նրա պարգևների ցանկում են' «Գրեմմիի» «Brit Awards»-ի, ինչպես նաև «Ոսկե գլոբուսի» և «Օսկարի» մրցանակներ:

Երգչուհու հիթերը շաբաթներ շարունակ գլխավորել են համաշխարհային հիթ շքերթների առաջատար հորիզոնականները: Նրա այս հաջողությունը գրանցված է «Գինեսի» ռեկորդների գրքում:

«Time» ամսագիրը 2012-ին Ադելին ներառել է «Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում: