Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մայիսի 4-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում հայաստանյան ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի մրցութային երկրորդ փորձը: Այյս մասին հայտնում է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքը:

Խանաղյանի առաջին փորձը տեղի էր ունեցել ապրիլի 30-ին: Այն մեծ խանդավառությամբ էր ընդունվել կազմակերպիչների կողմից:

Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 8-ին: Սևակը հանդես կգա 16-րդ համարի ներքո՝ կատարելով «Քամի» երգը: Ի դեպ, սա հայաստանյան առաջին մասնակցությունն է, որի ժամանակ երգն ամբողջովին հայերեն կլինի:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին: