Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամերիկաբնակ երգչուհի Շպռոտը Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել, որպեսզի միանա համաժողովրդական շարժմանը: Երկու օր առաջ երգչուհին գնացել է Գյումրի, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցները մեծ հանրահավաք էին կազմակերպել, իսկ երեկ նա երգել է Հանրապետության հրապարակում։

 

Սակայն, պարզվում է, նրա ելույթը շատերին զայրացրել է։ Շպռոտն իր Instagram-ում կարճ հոլովակ է հրապարակել, որին կից գրել է.

 

«Երեկ ոմանք իրենց դժգոհությունն էին հայտնում. ասում էին՝ մի հատ լուրջ ու ծանր երգչուհի չկար, որ Շպռոտին հանեցիք բեմ... Իհարկե՝ կան, էնքան ծանր, որ բեմն իրենց ծանրությունից կկոտրվի... կամ՝ ինձ վճարել են, որ գամ ու ձեռի հետ էլ ինձ փիառ անեմ... Ոչ, սիրելիներս, ես փիառի կարիք չունեմ, իսկ տոմսս ես եմ գնել, ի դեպ՝ տանս վարձի գումարով... Հեսա նորից գնում եմ հետ ու շարունակեմ իմ բանվորի կյանքը Միացյալ Նահանգներում»,- նշել է երգչուհին՝ մեկ այլ հոլովակին կից գրելով.

 

«Այս օրը ես միշտ կհիշեմ... Երկու օրից կվերադառնամ Միացյալ Նահանգներ եւ ուզում եմ ձեզ միշտ այսպես ուրախ տեսնեմ, իմ հայ ժողովուրդ»։