Երգիչ Արամեն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել' անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին:
«Գոռում եմ, խնդրում եմ, պահանջում չտրվել էմոցիաներին և զերծ մնալ սադրանքներից և սադրիչներից։ Չգիտեմ ոնց արտահայտեմ այն ցավն ու անհանգստությունը, որ ապրում եմ այս պահին։ Անկեղծ լինեմ և խոստովանեմ որ զերծ էի մնում որևէ գրառում անելուց վախենալով որ այսպիսի պահերին յուրաքանչյուր գրառում կարող է ավելի բորբոքել առանց այդ էլ թեժ մթնոլորտը։ Այսպիսի պահերին մեզ մնում է միայն աղոթել։ Գիտեմ որ քննադատվելու եմ ինչ որ մարդկանց կողմից, բայց ընդանրապես չարձագանքելը համարում եմ մեծագույն սխալ։ Ուստի սա կոչ է խաղաղության և արդարության»։