Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը երրորդ անգամ հայր է դարձել:
Ծնվել է ֆուտբոլիստի երրորդ որդին: Տղային անվանակոչել են Ալեխանդրո: Այս մասին Ռամոսը գրել է Ինստագրամում և լուսանկար հրապարակել:
Նշենք, որ Ռամոսի ու Պիլար Ռուբիոյի առաջնեկը ծնվել է 2014թ.-ին, իսկ երկրորդ որդին` 2015թ.-ին: