Մարտի 11-ին ժամը 20:00-ին Մոսկվա կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի կունենա ''Ես էլ'' ֆիլմի ցուցադրությունը:
Լիլիթ Մովսիսյանի «Ես էլ» ֆիլմը Նյու Յորքում անցկացվող Սիրակուզի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում արժանացել է գլխավոր մրցանակի «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում, ինչպես նաեւ «Լավագույն հնչյունաշար» եւ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում հատուկ հիշատակվել է ժյուրիի կողմից:
Ֆիլմի ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը
«Ես էլ»-ը Լիլիթ Մովսիսյանի եւ «TAO production»-ի առաջին համատեղ ֆիլմն է' նկարահանված 2012-ին: Ֆիլմի պատումը զարգանում է հոգեբուժարանում, եւ առանցքում ուժեղ եւ միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակն է: Գլխավոր դերերում հանդես են եկել Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանը եւ Նազենի Հովհաննիսյանը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է:
Օպերատոր' Սուրեն Թադևոսյան
«Ես էլ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում, որտեղ այն ընդգրկված է եղել «Կորիզ» միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: