«Ես ոչ մի մեկնաբանություն չեմ ցանկանում թողնել: Ձեզ երջանկություն».- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանը' անդրադառնալով օրերս համացանցում շրջանառվող այն լուրերին, որ ինքն ու դերասան Տիգրան Մնացականյանը բաժանվել են: Մենք մի քանի անգամ փորձել ենք կապ հաստատել նաև Տիգրան Մնացականյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսհամարն անհասանելի էր:

 

Նշենք, որ զույգի հարսանիքը նախատեսված էր փետրվարի 14-ին' Մարիամի տարեդարձի օրը, սակայն այն տեղի չունեցավ: Տիգրանն իր ֆեյսբուքյան էջից ջնջեց Մարիամի հետ բոլոր լուսանկարները, իսկ աղջիկը մեկնեց Ռուսաստան: Հատկանշականն այն է, որ Մարիամն իր ֆեյսբուքյան էջից դեռ չի հեռացրել արդեն նախկին սիրելիի հետ լուսանկարները, ավելին' չի փոխել անգամ ֆեյսբուքյան կարգավիճակը, որում նշված է, որ նա ամուսնացած է: Այս ամենը, ինչպես նաև Մարիամի ֆեյսբուքյան էջի վերջին շրջանի գրառումները վկայում են այն մասին, որ աղջիկը, թերևս, հարաբերությունները վերականգնելու ցանկություն ունի:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։