Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը սիրելիից՝ Ալեքս Ռոդրիգեսից, Սուրբ Վալենտինի օրը 186 000 դոլար գնահատվող մատանի է նվեր ստացել:
Ականատեսներն ադամանդներով զարդարված մատանին նկատել են երգչուհու աջ ձեռքին: Զարդի մոդելը կոչվում է Panthere de Cartier: Մատանին պատրաստված է սպիտակ ոսկուց, զմրուխտներից, ադամանդներից, օնիքսից: