Ամերիկյան դերասան Ջեյմս Ֆրանկոն Հոլիվուդի (ԱՄՆ) Փառքի ծառուղում աստղ է ստացել:
Ըստ The Huffington Post-ի, Ֆրանկոյի աստղը 2589-րդն է եւ տեղակայված է El Capitan թատրոնի դիմաց: Ֆրանկոյի հաջողությամբ ուրախանալու էին եկել մայրը՝ Բեթսի Լուն, եղբայրը՝ Դեյվ Ֆրանկոն, դերասան Սեթ Ռոգենը եւ ռեժիսոր Սեմ Ռեյմին, ով Ջեյմսի հետ աշխատել է «Օզ երկրի կախարդը» ֆիլմի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ջեյմս Ֆրանկոն ճանաչում ձեռք բերեց «Սարդ-մարդը», «Հարվի Միլք», «Արքայախնձորային ճեպընթաց», «Մենամարտ», «Տրիստան եւ Իզոլդա», «Կապիկների ապստամբությունը», «127 ժամ» ժապավեններում դերերով: