Bonhams աճուրդի տունը կիրականացնի լեգենդար բրիտանական Aston Martin DB4GT Zagato 2 VEV մեքենայի աճուրդը (1961 թ.)։ Աշխարհում գոյություն ունի այդ մեքենայի ընդամենը 19 նմուշ։
Ավտոմեքենան 1961-32 թթ մասնակցել է միջազգային մրցարշավների։ Ժամանակին մեքենան վարել է «Ֆորմուլա-1»-ի կրկնակի չեմպիոն Ջիմ Քլարկը։
Շարժիչի ծավալը 3.7 լիտր է, ունի 314 ձիաուժ հզորություն։ Մեքենան 6.1 վայրկյանում զարգացնում է 97 կմ/ժամ արագություն։ Առավելագույն արագությունը կազմում է 247 կմ/ժամ։
Վերջին 47 տարիներին DB4GT Zagato-ն գտնվել է մասնավոր ձեռքերում։ Ծրագրվում է, որ մեքենան աճուրդի կդրվի հուլիսի 13-ին։ Սպասվում է, որ այն կիրացվի ռեկորդային՝ 15 մլն ֆունտով, ինչը կդարձնի այն ամենաթանկ բրիտանական ավտոմեքենան Եվրոպայում։