Դերասան Ռաֆայել Երանոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ ֆեյսբուքում որոշ մարդիկ իր անունից տարբեր աղջիկների հաղորդագրություններ են ուղարկում և «վատ բաներ առաջարկում»:

Դերասանը հայտնում է, որ հաղորդագրությունների հեղինակը ինքը չէ և կոչ անում բոլորին հետևել միայն իր ֆեյսբուքի պաշտոնական էջին: