Օրերս Եվա Ռիվասը ինստագրամի Story բաժնում իր կատարմամբ «Մի գնա» երգն էր հրապարակել, որն արագ տարածում գտավ, սակայն այդ փաստը երգչուհուն զայրացրել է և նա հետևյալ գրառումն է կատարել ինստագրամի իր էջում։
«Ես բազմիցս կենդանի ձայնով երգել եմ Դլե Յամանը, սակայն այն այդքան ուշադրության չարժանացավ, որքան Մի գնան, ես իրոք չեմ հասկանում մարդկանց։
Երբ ես կարևոր գործեր եմ անում, օրինակ այցելում եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային զորամասեր այցելություններ, մագլցում եմ խրամատներով, որպեսզի շփվեմ զինվորների հետ, հիվանդանոցներում այցելում եմ քաղցկեղով հիվանդ երեխաներին ևայլն... Դա որևէ մեկը չի նկատում, փոխարենը՝ իմ լողազգեստով լուսանկարները, ելույթները, որոնց ժամանակ երգում եմ ներքնազգեստով և բացում եմ ոտքերս, առանց դիմահարդարման լուսանկարներս, այդ ամենը արագորեն տարածվում է համացանցում»: