Ամերիկացիներ Ռայան Ջենքսն ու Քիմբերլի Ուեգլինը միմյանց ամուսնական երդում են տվել գետնից 120 մետր բարձրության վրա: Զույգը պսակադրվել է Յուտա նահանգի Մոաբ անապատում, որտեղ և սիրահարվել են և հետագայում նաև նշանադրվել:

Boredpanda.com-ը հայտնում է, որ հարսն ու փեսան բարձրացել են հատուկ իրենց համար պարաններով կապված հարթակի վրա, որտեղ և միմյանց հավերժ միասին լինելու խոստում են տվել: