Բարև, սիրելի նախանձիկներ ու պարապիկներ։ Մեկնարել է «Դեպի Եվրատեսիլ»-ի ընտրական փուլն, ու թեկնածուներն արդեն մի քանի օր է՝ ներկայացնում են այն երգերը, որոնցով պատրաստվում են հանդես գալ Եվրատեսիլի բեմում, եթե հաղթեն։ Հետամանորյա թմբիրից դուրս գալու լավագույն ձևը պարապությանն ու նախանձությանը տրվելն է, ուստի որոշեցի ուսումնասիրել թեկնածուներին ու առանձնացնել առավել ուշագրավները ձեզ համար։

Միանգամից ասեմ, որ երգերի ու կատարողների մեծ մասը բացարձակ անհետաքրքիր ու ձանձրալի են, ուստի բավարարվենք միայն նրանց հիշատակմամբ․ Ամալյա Մարգարյանի, NEMRA-ի, Սուրեն Պողոսյանի, Alternativ-ի, Angel-ի, Արման Մեսրոպյանի, Գևորգ Հարությունյանի, Ժաննա Դավթյանի ու Տյոմի կատարումները ոչ շատ վատն են, ոչ էլ լավը, բացարձակ միջակություններ են, ուստի անիմաստ ո՛չ քլնգել արժի, ո՛չ էլ գովել։ Փաստենք միայն, որ նման կատարումներով «Եվրատեսիլում» անելիք չունեն։

Իսկ հիմա խոսենք «հերոսներից»՝ լավ ու վատ իմաստով։

1․ Մհեր Մերկուրին, կամ էլ ինչո՞ւ պետք չէ գռդոնով փորձել խաբել հանդիսատեսին

Առաջին բանը, որ մտքիդ գալիս է Մհերի երգը լսելիս, այն է, որ անամոթաբար արված պլագիատի հետ գործ ունես։ Ավելի կոնկրետ՝ լեգենդար Queen խմբի «Who wants to live forever» երգի էժան նմանակում է ներկայացրել մեզ այս ալարկոտ պարոնը, և տարակուսանք է առաջացնում այն, թե ինչի՞ վրա էր հույսը դրել։ Մի՞թե կա այդպիսի մարդ, որ չէր նկատի ակնհայտ նմանությունը։ Ու նկատել են, շատ մարդիկ արդեն արձանագրել են պլագիատի փաստն ու ծաղրում են Մհերին սոցցանցերում և շատ լավ են անում, որովհետև Մհերն ինքն է անարգում հանդիսատեսին՝ մրցույթին ներկայանալով ակնհայտ գռդոնով։

2․ Հայկ Կասպարովի հերթական ձախողումը

Անկեղծ ասած՝ այս ձախողված մաչոն արդեն ծնգլահան է արել։ Հայկն այդպես էլ չհասկացավ, որ նա կարող է զբաղվել, ինչով ասես, բայց ոչ երգով։ Դա պարզապես նրանը չէ․ ո՛չ ձայն ունի, ո՛չ սլուխ, ո՛չ երաժշտական ճաշակ։ Հիմա էլ ուզում է «Եվրատեսիլ» գնալ, ինքն էլ՝ իսպաներեն երգով։ Հույսն ի՞նչն է, որ մարդիկ կուտ կուտեն «вонючий пуерториканец» ոճին ու իրե՞ն կընտրեն։ Հայկ ջան, դու գնա, խոտ հնձի, առևտուր արա, ռեմոնտի գործ․․․ Ինչ ուզում ես, բայց էլ մի երգի էլի։

3․ Սևակ Խանաղյանի միապաղաղությունը

4․ Հասմիկ Շիրոյանը՝ հաճելի ու թարմ անակնկալ

Հաճելիորեն զարմացրեց Հասմիկ Շիրոյանը։ Շատ յուրահատուկ ձայն ու խարիզմատիկ ոճ ունի։ Ու թեև հենց երգի ընտրությունը շատ չտպավորեց, բայց չի կարելի ասել, որ այն վատն էր։ Կարծում եմ, որ Հասմիկին դեռ տեսնելու շատ առիթներ կունենանք, կարևորը, որ նա դադար չտա ու շարունակի իր ընթացքը։

5․ Կամիլի անկապ երգն ու հակահիգիենիկ կերպարը

Չգիտեմ, թե որ լուսավոր գլխում է ծագել այս ախմախ բեմական կերպարին «Եվրատեսիլ» ճամփելու լուսավոր գաղափարը, բայց նա, վստահաբար, Շնոբելյան մրցանակի է արժանի դրա համար։ Կերպարը հակահիգիենիկ, անիմաստ աղմկոտ ու վուլգար է, երբեք զվարճալի չի եղել։ Ենթադրում եմ, որ գցել-բռնել են, որ կարող են միանգամից երկու թիրախի խփել․ Կամիլը կգրավի կոնչիտայիստներին՝ տրանսվեստիտական կերպարով, իսկ իսպաներեն երգի ընտրությունն ու առավել ևս՝ «Puerto Rico» անվանումը կօգնեն ներգրավել «Despacito» մեգահիթի սիրահարներին։ Մի խոսքով, եթե այս թյուրիմացությունը գնա «Եվրատեսիլ», կարելի է ճամպրուկները հավաքել ու արտագաղթել։

6․ Թամար Կապրելյանի հաղթական հիթը

Թամար Կապրելյանի երգը մեկ անգամ լսելը բավական է, որպեսզի հասկանաս, որ ունենք ոչ միայն «Դեպի Եվրատեսիլ»-ի բացահայտ ֆավորիտ, այլև հենց «Եվրատեսիլում» հաղթելու լրջագույն հայտ։ Անձամբ ես արդեն կախվածություն ունեմ այս երգից ու մի հարյուր անգամ լսել եմ։ Ես պնդում եմ, որ «Եվրատեսիլի» ֆորմատի համար այսքան հարմար, ներկայացուցչական գործ դեռ չենք ունեցել։ Զգացվում է լրջագույն պրոֆեսիոնալների ձեռքն ու արդյունքում ունենք միջազգային փոփ երաժշտական շուկայի ամենաբարձր չափանիշներին արժանի չափանիշ։ Թամարն էլ, ի դեպ, իդեալական կերպար է՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար։ Երկրորդ կարծիք լինել չի կարող. սա լավագույն կատարումն է ու հենց այն պետք է մասնակցի մրցույթին։