Փերիս Հիլթոնն իր ընկերոջից՝ Քրիս Զիլքից 2 մլն դոլար արժողությամբ մատանի է նվեր ստացել: Հիլթոնի խոսքով՝ Զիլքն առաջարկություն է արել Ասպենի հանգստավայրում, հայտնում է actualnews.org-ը:
«Չեմ կարող փոխանցել ամբողջ ուրախությունը, որ ապրեցի ինձ համար այդ նշանավոր դեպքի ժամանակ: Մատանին այնքան մանրամասնորեն էր ընտրված իմ ճաշակով որ ես ի պատասխան չէի կարող ոչինչ ասել, երբ լսեցի Զիլքի կինը դառնալու առաջարկությունը: Նա շատ ռոմանտիկ և գեղեցիկ էր»,- պատմել է Հիլթոնը հանգստից վերադառնալուց հետո տված հարցազրույցում:
Հիլթոնի խոսքով՝ մատանին մոտ 2 մլն դոլար արժե, սակայն այդ գնի մեծ մասը ոսկերիչները ստացել են աշխատանքի դիմաց: Մատանին զարդարված է 20-կարատանոց ադամանդով և ավելի մանր քարերով կողքերից: Արևմտյան մամուլի տեղեկությամբ՝ Հիլթոնն ընդունել է ամուսնության առաջարկությունը, սակայն հարսանիքի ամսաթիվը հայտնի չէ: