2018 թվականի խորհրդանիշը  «Դեղին շունն» է: Բոլորս էլ մեծ ակնկալիքներով պատրաստվում ենք դիմավորել նրան   Ահա, թե «Դեղին շունը» ինչ է պատրաստել յուրաքանչյուրիս համար:

1. Խոյ

Խոյերի համար ուրախ տարի կլինի: Նրանք կձգտեն նոր ու հետաքրքիր բիզնես սկսել՝ թողնելով հին ու անհետաքրքիր աշխատանքը: «Դեղին շան» ազդեցության տակ խոյերն իրենք էներգիան կուղղեն ճիշտ ուղղությամբ:

Պատրաստվեք յուրահատուկ ճամփորդությունների: Բացի այդ, Ձեր ընտանիքում երջանկությունը մի նոր մակարդակի կհասնի: Պարզապես պետք է մի քիչ փորձել:

2. Ցուլ

2018 թվին Ցուլերի համար իրադարձությունները կզարգանան դինամիկ կերպով: Դուք արագ կհասկանաք բոլոր խնդիրները, Ձեր ճանապարհից կհեռացնեք ավելորդ մարդկանց ու կապրեք երջանիկ կյանքով: Ամենակարևոր բանը, որը այս տարի սպասվում է Ցուլերին դա գլխապտույտ սիրավեպն է: Եթե Ցուլն արդեն ունի ամուր ընտանիք, ապա զգացմունքները մի նոր ձևով կսկսեն դրսևոևվել: Տարվա սկզբին նոր ու հեռանակարային աշխատանք առաջարկ կստանաք: Միայն թե այն բաց չթողնեք:

3.Երկվորյակ

«Դեղին շան» ազդեցության տակ Երկվորյակը կդառնա ավելի նպատակասլաց: Գնահատեք Ձեր հնարավորություններն ու սովորեք այն, ինչը երկար ժամանակ ցանկանում էիք: Այս տարի Դուք հեշտությամբ կստանաք նոր գիտելիքներ, կսովորեք օտար լեզուներ, ծրագրավորում, ինչպես նաև հեշտությամբ կստանաք վարորդական իրավունք: 2018-ին Դուք կստանաք ճակատագիրը փոխելու հիանալի հնարավորություն:

4. Խեցգետին

Տարին հեշտ չի լինի, բայց եթե պայքարեք կհասնեք ցանկալի արդյունքի: Դուք կծանոթանաք նոր մարդկանց հետ: Այդ ծանոթյությունները կօգնեն առաջ շարժվել աշխատանքում: Հնարավոր է, որ առաջարկ ստանաք մեկ այլ երկիր կամ քաղաք տեղափոխվելու:  Բաց չթողնեք այդ հիանալի հնարավորությունը: Ուշադիր եղեք Ձեր մյուս կեսի նկատմամբ, որպեսզի չկորցնեք նրան: Հաճոյախոսություններ արեք, նվերներ նվիրեք, ռոմանտիկ հանդիպումներ կազմակերպեք:

5. Առյուծ

Առյուծներին շունը հավատարիմ ուղեկից կլինի: Ձեզ համար հաջողակ, հանգիստ ու բեղմնավոր տարի կլինի: Տարվա սկիզբն այդքան էլ հեշտ չի լինի: Այնպես, որ պետք չէ շատ ինքնավստահ լինել: Փորձեք վերահսկել Ձեր էմոցիաներն ու որոշումներ ընդունելուց առաջ  մի լավ մտածեք: Ինտուիցիան միշտ չէ, որ աշխատում է: Շարժվեք սառը դատողությամբ:

6. Կույս

2018 թվականին կույսերը կփորձեն ամեն ինչ նոր էջից սկսել: Կփորձեն միանգամից մի քանի նոր բանով զբաղվել: Փորձեք կենտրոնանալ միայն մեկ կամ առավելագույնը երկու բանի վրա: Այդ ժամանակ Դուք կբարգավաճեք ֆինանսապես ու Ձեզ բարոյապես շատ լավ կզգաք: Անձնական կյանքը գաղտնի պահեք: «Երջանկությունը լռություն է սիրում» թող լինի այս տարվա Ձեր կարգախոսը:

Շարունակությունն՝ այստեղ