Այս տարի Սիլվա Հակոբյանի կյանքում նոր փուլ սկսվեց՝ երգչուհու կարիերային գումարելով սիրող եւ հոգատար կնոջ պարտականությունները:): BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում նա հայտնել է, որ դեռ դժգոհություններ չի լսել ամուսնուց, նշել է 2017-ի միակ անհաջողությունը, նաեւ՝ որտեղ եւ ինչպես է պատրաստվում դիմավորել Նոր տարին:


Native ads by Caramel

 

«Մոռանալ չի լինի»


Շատ լավ տարի էր 2017-ը: Առհասարակ, սիրում եմ 7 թիվը եւ կարող եմ ասել, որ այն իր դերը խաղաց անցնող տարվա հաջողակ լինելու հարցում։): Տարեսկզբին Արամեի հետ ունեցա շրջագայություններ եվրոպական մի շարք քաղաքներում, նաեւ Ռուսաստանի 15 քաղաքներում։ Նկարահանեցի երկու տեսահոլովակ եւ, իհարկե, ամենակարեւորը' ամուսնացա։): Անցնող տարին մոռանալ չի լինի։ Ի վերջո, ամուսնությունը բոլորի կյանքում շատ կարեւոր իրադարձություն է։


Միակ անհաջողությունը

Վերջերս ադրբեջանցի հաքերները կոտրել էին իմ ինստագրամյան էջը: Շատ էի սրտնեղել ու վրդովվել, բայց օպերատիվ աշխատանքի շնորհիվ կարողացանք այն արագ վերականգնել։ Որպես անհաջողություն, թերեւս, կարող եմ նշել միայն սա։

 

«Կողակցիս ճիշտ մոտեցումը…»

Մինչ ամուսնանալը, անկեղծ ասած, շատ էի վախենում, թե ինչպես եմ համատեղելու ընտանեկան գործերն ու կարիերաս, բայց արի ու տես, որ գլուխ հանեցի։): Այստեղ նաեւ շատ կարեւոր է կողակցիս ճիշտ մոտեցումը, ով շատ է օգնում եւ ըմբռնումով է մոտենում նույնիսկ այն դեպքում, երբ շատ բաներ չեմ հասցնում անել։


Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։