Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը վերջին շրջանում իր Instagram-ում հաճախ է հոլովակներ ներկայացնում, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է այս կամ այն ճաշատեսակը պատրաստում: Նա քայլ առ քայլ ցուցադրում է, թե ինչպես ստանալ ցանկալի արդյունք, սակայն նրա այդ մտահղացումը այսօր արժանացել է օգտատերերից մեկի բացասական արձագանքին:

 

«Հարգելի՛ Աննա, Ձեր սուրբ պարտքը մի համարեք ամեն օր հանրությանը տեղյակ պահել, թե ինչ եք ուտում Ձեր տանը»՝ ահա այս վերնագրմամբ նյութում նշվում է՝ «Հետաքրքիր է՝ երգչուհին սրանով ուզում է ցույց տալ իր խոհարարական հմտություննե՞րը, թե՞ մտածում է, որ իր առաքելությունն է իր հետևորդներին օգնել կողմնորոշվելու այդ օրվա ճաշացանկի հարցում: Հարգելի Աննա, այն մարդը, ով պետք է գնահատեր Ձեր խոհարարական հմտություններն ու այդ ասպարեզում Ձեր ունեցած գիտելիքները, վաղուց արդեն գնահատել է, խոսքս Ձեր ամուսնու մասին է»:

 

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը խոսեց Աննայի հետ: Նա ժպիտով վերաբերվեց այդ հրապարակմանն ու նշեց. «Ճիշտն ասաց, ես անում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս և դրանով կիսվում եմ այն մարդկանց հետ, ում դա հետաքրքիր է: Ես ոչ մեկին ոչինչ ապացուցելու բան չունեմ, դրանով ցույց չեմ տալիս, թե մենք ինչ ենք ուտում մեր տանը, կամ թե ցույց չեմ տալիս, որ լավ տան կին եմ, քանի որ այդ հարցում գլխավորն իմ ամուսնու կարծիքն է, իսկ նա գիտի, թե ես ինչպիսի կին եմ իր համար: Պարզապես ինքս շատ եմ սիրում հետևել տաբեր խոհարարական կայքերի, բլոգների հրապարակումներին և ինքս էլ փորձում եմ իմ տանն իրականացնել այդ բաղադրատոմսերը: Հենց այդ սերն էլ ինձ գաղափար տվեց իմ անձնական էջում կիսվել պատրաստածս ուտեստներով: Շատ կանանց նման, ես էլ հաճախ առավոտյան արթնանում եմ ու մտածում, թե ինչ պատրաստեմ, իսկ նման հրապարակումները ինձ բավականին օգնում են: Հենց այս ամենից ելնելով էլ՝ ես էլ որշոշեցի նման շատ կենցաղային հարցում օգտակար լինել, հուշել, թե ինչ կարելի է պատրաստել»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։