• Չի՛ կարելի դիմավորել Նոր տարին պարտքերով կամ դատարկ գրպանով:
• Չի՛ կարելի ամանորը դիմավորելուց անմիջապես հետո աշխատել(լվանալ, մաքրել, սրբել):
• Չի՛ կարելի աղբը թափել ամանորյա գիշերը:
• Չի՛ կարելի դիմավորել Նոր տարին անմաքուր տանը:
• Չի՛ կարելի Նոր տարվա օրը կոճակներ կարել:
• Չի՛ կարելի դեկտեմբերի 31-ին կամ հունվարի մեկին նորոգել կամ գնել կոշիկներ:
• Չի՛ կարելի Նոր տարվանից առաջ դեն նետել հին հագուստն ու կոշիկները:
• Չի՛ կարելի ամանորի գիշերը վիճել և գոռգոռալ:
• Չի՛ կարելի Նոր տարին դիմավորել մենակ:
• Չի՛ կարելի, որ ամանորյա սեղանը դատարկ լինի:
• Չի՛ կարելի ուտելիքները պատրաստելիս կտրել մատները:
• Չեն կարող սեղանի շուրջ միայն կանայք նստել:
• Չի՛ կարելի կոտրել ափսեներ:
• Չի՛ կարելի ոչինչ կոտրել:
• Չի՛ կարելի հագուստի վրա փակցնել քորոց, կեռմայր(булавка):
• Չի՛ կարելի կտրել մազերն ու եղունգները ամանորյա գիշերը:
• Չի՛ կարելի ամանորյա գիշերը լվանալ գլուխը:
• Չի՛ կարելի դիմավորել Նոր տարին հին հագուստով:
• Չի՛ կարելի հագնել սև:
• Չի՛ կարելի նվիրել գրքեր:
• Չի՛ կարելի չճանապարհել հին տարին:
• Չի՛ կարելի Նոր տարվա օրը կնոջ թողնել, որ առաջինը մտնի տուն:
• Չի՛ կարելի սեղանի շուրջ բարձր երգել:
• Չի՛ կարելի հայհոյել:
• Չի՛ կարելի երազանք չպահել Նոր տարին ազդարարելուց առաջ՝ ժամացույցի սլաքները հաշվելիս:
• Չի՛ կարելի պահել երազանք, որը կսկսվի «չ…»-ով:
• Չի՛ կարելի որևէ մեկին պատմել երազանքների մասին:
• Չի՛ կարելի Նոր տարվա գալուց հետո անմիջապես դուրս նետել եղևնին:
• Չի՛ կարելի փչել ամանորյա մոմերը և դեն նետել առանց մինչև վերջ վառվելու:
• Չի՛ կարելի ափսոսել անցնող տարվա համար:
• Չի՛ կարելի չհամբուրել մտերիմներին:
• Չի՛ կարելի նվերներ չանել:
• Չի՛ կաելի Նոր տարին ազդարարող սլաքների ժամանակ լաց լինել:
• Եվ ամենակարևորը՝ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ուղղակի չդիմավորել Նոր տարին:
Կհետևեք այս խորհուրդներին, թե ոչ, որոշեք ինքներդ: Կարևորը՝ ինքներդ գոհ լինեք հին տարուց և երջանիկ դիմավորեք գալիք տարին: