Լորիս Բլոգ

Վերջերս հայ աղջիկների մոտ նոր տենդենց եմ նկատում. սկսել են շփվել իրենցից տարիքով մեծ, շա՜տ մեծ պապիկների հետ, ովքեր, իհարկե, հարուստ են և ոչ ծակ գրպանով: Երևի այս տենդենցն էլ արտասահմանում այդքան տարածված էսկորտ ծառայություններից ու «ընտանի կենդանու» կարգավիճակում ապրող սիրուհիներից են սովորել, երբ երիտասարդ աղջիկները հարուստ պապիկ են ունենում, որի հաշվին էլ առոք-փառոք ապրում են:

Շատ աղջիկներ ցույց չեն տալիս իրենց հարուստ հովանավորներին հասարակության քննադատությունից խուսափելու համար, իսկ առավել հաճախ հենց «պապիկները» թույլ չեն տալիս, որպեսզի իրենց երիտասարդ խաղալիքները բացահայտեն, թե ում անձնական օգտագործման պիտույքն են հանդիսանում, բայց մոդել Անահիտ Հարությունյանը կարծես թե որոշել է կարծրատիպեր կոտրել՝ իր ծննդյան 26-ամյակին հանրությանը ցույց տալով իր… սիրելիին:

Կասկածից վեր է, որ Անահիտը քաջ գիտակցում էր, թե ինչպիսին է լինելու հանրային արձագանքը, առավել ևս, որ այդ ամենը բոլիվիական էժանագին սերիալի սցենարով, ասես, կազմակերպված լիներ. Անահիտի սիրելին ծննդյան առթիվ նրան բնական մորթուց մուշտակ է նվիրում՝ ցուցադրաբար այն գցելով փարթամ «վերջույթներով» կուրտիզանուհու մոդելի ուսերին: Պարզ է, որ ամեն կերպ ուզում էր շեշտել թանկարժեք նվերի առկայության փաստը, քանի որ դրա գինը մոտավորապես 3000 դոլար է:

742bbab93885211d1de3cc00a94daafe

Այս ամենն, իհարկե, հուզիչ է, բայց զույգի լուսանկարները տեսնելիս միայն մի բան ես մտածում. ոչ մի բանական մարդ ոչ մի վայրկյան չի հավատա, որ 26 տարեկան երիտասարդ, պոռնոաստղի մարմնով ու մոդելային արտաքինով աղջիկը կարող է սիրահարվել արտրիտից հինգ պակաս տարիքում գտնվող ծերունու: Սիրո մասին մտածում ես ամենավերջում, չնայած Անահիտն ուզում է բոլորին համոզել, որ սիրահարված է՝ ասելով, որ պատահում է նաև այնպես, որ անձը, ում սիրահարվում ես, կարող է լինել նաև ունևոր: Ու ամենածիծաղելին այն է, որ նույն Անահիտի նման մոդելներ, կապվելով մեծահարուստ ծերուկների հետ, իրենց դնում են անշահախնդիր սրբերի տեղ և բոլորին ուզում են ապացուցել, որ հանդիպում են նրանց հետ սիրելով, այլ ոչ նրանց փողերի համար, մինչդեռ վիճակագրությունն ու փորձը ցույց են տալիս, որ չկա գոնե մեկը, ով կապվել է աղքատ ծերուկի հետ, իսկ եղած թռչուններն անսպասելի մեծ սիրով են համակվում իրենց պապիկի զուգահեռ դասարանի մատղաշ բիձուկին հատկապես 3000 դոլարանոց մուշտակներ (հնարավորության դեպքում՝ կարելի է նաև քեշ փողը) ստանալուց անմիջապես հետո:

Հետաքրքիր է միայն մի բան. նույն Անահիտն իրեն պատկերացնո՞ւմ է 20 տարի անց: Արդյո՞ք գեթ մեկ անգամ մտքով չի անցել, թե ինչ է պատասխանելու իր ապագա որդուն կամ էլ դստերը, երբ վերջինս տեսնի իր երիտասարդ մայրիկի՝ Թութանհամոնի ժամանակակցի արտաքինով պապիկի հետ պատկերող լուսանկարը: Ասելու է երևի. «Դե, մաման գործի էր, բալես»…25157978_856180801228904_3850150032008664041_n