ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ցանկություն է հայտնել Նոր տարվա տոներն անցկացնել անմարդաբնակ կզղում: Լրագրողների հարցին՝ ո՞րը կլիներ այն նախընտրելի վայրը, որտեղ Առաջին տիկինը կցանկանար դիմավորել 2018-ը, Մելանյան պատասխանել է, որ արևադարձային կլիմայով անմարդաբնակ կղզին իր համար իդեալական տարբերակ է: