Ռուսական Аргументы и Факты պարբերականը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ներկայացրել է աշխարհի ամենահայտնի կանանց հնչեցրած հետաքրքիր մտքերը։ Ստորև ներկայացված մտքերը պատկանում են տաղանդավոր դերասանուհիների, քաղաքական գործիչների, առաջին տիկնանց, մոդելյերների, ովքեր, արտաքին առավելություններից զատ, գեղեցիկ են և ուժեղ նաև հոգեպես։
1. Մարգարեթ Թետչեր
«Տունը պետք է լինի կնոջ աշխարհի կենտրոնը, բայց ոչ սահմանը»։
«Աքլորը կարող է և լավ ծուղրուղու է կանչում, սակայն միևնույն է՝ ձվերը հավն է ածում»։
«Պետք է լավ ուսումնասիրել թշնամուն, միայն այդ դեպքում հնարավոր է նրան մի օր ընկերոջ վերածել»։
2. Ինդիրա Գանդի
«Չի կարելի ձեռքերը սեղմել փակ բռունցքներով»։
«Պատմությունն ամենալավ ուսուցիչն է, որի աշակերտներն ամենավատն են»։
«Պապս մի առիթով ինձ ասել է, որ մարդիկ բաժանվում են 2 խմբի. նրանք, ովքեր աշխատում են, և նրանք, ովքեր իրենց են վերագրում մյուսների աշխատանքը։ Նա ինձ խորհուրդ տվեց հայտնվել առաջին խմբում, քանի որ մրցակցությունն այնտեղ ավելի քիչ է»։
3. Մայր Թերեզա
«Որքան ավելի շատ սեր, իմաստություն, գեղեցկություն և բարություն Դուք բացահայտեք Ձեր մեջ, այդքան ավելի շատ կտեսնեք Ձեզ շրջապատող աշխարհում»։
«Աշխարհում շատ են այն մարդիկ, ովքեր մահանում են սովից, սակայն քիչ չեն նրանք, ովքեր մահանում են սիրո պակասից»։
«Աշխարհը սկսվում է ժպիտից»։
4. Լեդի Դիանա
«Գրկախառնությունները շատ լավ բաներ կարող են անել, մանավանդ՝ երեխաների դեպքում»։
«Տղամարդիկ ավելի քիչ են ստում, քան կանայք, իհարկե, բացի այն դեպքերից, երբ նրանք խոսում են իրենց զգացմունքների մասին»։
«Ուղեղի փիլիսոփայական կառուցվածքը մյուսների դժբախտություններին հաղորդակից լինելու կարողությունն է»։
5. Հիլարի Քլինթոն
«Ամուսնության ճակատագիրը որոշում է ընդամենը 2 հոգի՝ նրանք, ովքեր ամուսնացած են»։
«Աղքատությունից դուրս գալը պետք է սկսվի նախևառաջ գլխում»։
6. Ֆաինա Ռանևսկայա
«Աստված կանանց ստեղծել է գեղեցիկ, որպեսզի նրանց կարողանան սիրել տղամարդիկ, և հիմար, որպեսզի նրանք կարողանան սիրել տղամարդկանց»։
«Կանայք, անշուշտ, ավելի խելացի են։ Դուք երբևէ լսե՞լ եք մի կնոջ մասին, ով կկորցներ գլուխը միայն այն պատճառով, որ ինչ- որ տղամարդ գեղեցիկ ոտքեր ունի»։
«Ընտանիքը կարող է փոխարինել ամեն ինչին։ Այդ պատճառով այն կազմելուց առաջ արժե մտածել՝ ո՞րն է Ձեզ համար ավելի կարևոր՝ ամեն ի՞նչը, թե՞ ընտանիքը»։
7. Գալինա Վիշնևսկայա
«Ամենակարևորը հուսահատությանը չտրվելն է»։
«Որևէ մեկին չեմ բողոքում, միշտ գլուխս բարձր եմ քայլում՝ ի հեճուկս բոլոր ինձ նախաձողների»։
8. Մայա Պլեսեցկայա
«Բնավորությունը հենց ինքը ճակատագիրն է»։
«Դիետա պահել հարկավոր չէ, պարզապես պետք է քիչ ուտել»։
9. Կոկո Շանել
«Ամեն ինչ մեր ձեռքերում է, այդ պատճառով դրանք չի կարելի ցած իջեցնել»։
«Տգեղ կին չի լինում, լինում են միայն ծույլ կանայք»։
«Քայլեր անելուն ունակ տղամարդը դատապարտված է սիրված լինելուն»։
«Ես թքած ունեմ՝ ինչ կարծիք ունեք Դուք իմ մասին։ Ես Ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում»։
«Եթե Դուք ուզում եք ունենալ այն, ինչ երբևէ չեք ունեցել, ապա արեք այն, ինչը նախկինում չեք արել»։
10. Մերիլին Մոնրո
«Ես համաձայն եմ ապրել տղամարդկանց ղեկավարած աշխարհում այնքան ժամանակ, քանի դեռ այդտեղ կարող եմ կին լինել»։
«Տվե՛ք կնոջը մի զույգ լավ կոշիկ, և նա կգրավի աշխարհը»։
«Միակ բանը, որն ամենից շատն ես ցանկանում կյանքում, որպես օրենք, հնարավոր չէ գնել փողով»։
11. Անջելինա Ջոլի
«Ինչքան էլ որ կինն ուժեղ լինի, նա միշտ սպասում է իրենից ավելի ուժեղ տղամարդու՝ ոչ թե նրա համար, որ նա սահմանափակի կնոջ ազատությունը, այլ որպեսզի նա կնոջը թույլ լինելու հնարավորություն տա»։
«Երբ դու սրտանց օգնում ես ուրիշներին՝ առանց երախտագիտության ակնկալիքի, ինչ-որ մեկը գրում է այդ ամենը ճակատագրերի գրքում և քեզ ուղարկում մի այնպիսի երջանկություն, որի մասին դու չէիր էլ երազում»։