Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում հուզիչ լուսանկար է հրապարակել եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի դստեր հետ՝ շնորհավորելով փոքրիկի ծննդյան տարեդարձը:

«Շնորհավոր գեղեցկուհի զարմուհուս՝ Դրիմի ծնունդը: Չեմ հավատում, որ արդեն մեկ տարեկան ես այսօր: Նորթն ու Սենթն այնքան օրհված են, որ մեծանում են քեզ նման զարմիների հետ: Քեզ շատ եմ սիրում, սիրուն աղջիկ», - իր կայքում գրել է Քիմ Քարդաշյանը:

Ռոբ Քարդաշյանի և Բլեք Չայնայի դուստրը՝ Դրիմ Ռենի Քարդաշյանը լույս աշխարհ է եկել 2016-ի նոյեմբերի 10-ին: