Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» (աշխատանքային վերնագիրը՝ «Քարվաճառ») ֆիլմի առաջնախաղը:

Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով փորձում է մոռանալ տարիներ առաջ տեղի ունեցած իր կյանքի դժվար պատմությունը։ Կինը դստեր հետ հեռանում է Երևանից և բնակություն հաստատում Արցախում՝ իր ծանոթների մոտ: Սակայն հերոսուհին հանգիստ չի գտնում, քանի որ անցյալը միշտ հետապնդում է նրան:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և իրանական «Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոն-հիմնադրամի (պետական ֆոնդ) ֆինանսական աջակցությամբ:

Ֆիլմի ռեժիսորիրանահայ Անահիտ Աբադն ասել է, որ ներկայացված պատմության առանցքն այն է, թե ինչպես են պատերազմները խաթարում մարդկային ճակատագրերը. պատերազմի հետևանքները մարդն ողջ կյանքի ընթացքում կրում է իր մեջ՝ իր հոգում:

«Ֆիլմի նկարահանումները տևել են շուրջ 2 ամիսդրան իրականացվել ենՍտեփանակերտումՇուշիումՔաշաթաղումՄարտակերտումՄարտունիումիսկ ֆիլմի մի փոքրիկ մասն էլ նկարահանվել է Հայաստանում՝ 2016 թվականիդեկտեմբերինՆկարահանումներին մասնակցել է արհեստավարժ և լավդերասանական խումբԻնձ շատ է ոգևորել բնիկ արցախցիների դերասանական կատարողականությունը,- ասել է Անահիտ Աբադին և ավելացրել,- շատ քիչմարդ է հավատացելոր այս ֆիլմը կէկրանավորվիբայց մենք կարողացանք այն իրականացնել»:

Կինոռեժիսորի խոսքով՝ այս տարի «Եվա» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվելու է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը:

Ֆիլմի գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանն էլ ասել է, որ ինքը մարմնավորել է մի կերպար, որն իրականում իր բնավորության հակապատկերն է: «Երբ եսդիտում էի ֆիլմըչէի պատկերացնումոր այդ հերոսուհին ես եմՇատ հաճելի էոր ինքդ մտածում եսթե դու կարող ես նաև այդպիսին լինելՖիլմիցհետո հասկացաոր ես արդեն ոչ մի դժվարությունից չեմ վախենումԱյս ֆիլմի նկարահանումըիրոքլուրջ փորձություն էր ինձ համար»,-մասնավորապես ասել է Նարինե Գրիգորյանը:

Ֆիլմի դիտումից հետո ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն իր գոհունակությունն է հայտնել Անահիտ Աբադին և ֆիլմի դերասանական կազմին՝ նման բովանդակալից ու հետաքրքրիր ֆիլմ նկարահանելու համար: