27-ամյա Թեյլոր Սվիֆթն օրերս չափազանց ուժեղ տպավորություն է գործել իր երկրպագուների վրա՝ կիսվելով իր նոր տեսահոլովակով, որը կոչվում է «Դու պատրա՞ստ ես դրան»։ Տպավորությունն այդքան էլ դրական չի եղել, քանի որ նրա իմիջը մշտապես ընկալվել է որպես «լավ աղջկա», իսկ հիմա նա հանրությանն է ներկայացել լիովին մերկ։
«Աստված իմ, նա ցույց տվեց ԱՄԵՆ ԻՆՉ»,- գրել է երգչուհու երկրպագուներից մեկը։ «Ո՛չ, Թեյլոր, մենք պատրաստ չենք դրան»,- գրել է մյուսը։ Շատ հեռուստադիտողներ նշել են, որ Թեյլորը մերկ չի եղել, նրա մարմնի վրա եղել է կիպ գրկող կիսաթափանցիկ կոստյում, որը մերկ մարմնի էֆեկտ է ստեղծել։
Տեսահոլովակը նկարահանվել է ֆանտաստիկ ֆիլմերի ոճով։