Շատ քչերը գիտեն, որ Չարլզ Դարվինն ամուսնացած է եղել սեփական զարմուհու հետ: Ունեցել են տասը երեխա, որոնցից երեքը, դժբախտաբար, մահացել էին վաղ հասակում, իսկ մյուս յոթը չափազանց թույլ էին և հիվանդոտ:

Ձեզ ենք ցանկանում ներկայացնել ևս 11 փաստ հանրահայտ գիտնականի կյանքից: 

  

1. Աբրահամ Լինկոլնն ու Չարլզ Դարվինը ծնվել են միևնույն օրը՝ 1809 թ. փետրվարի 12-ին: Գիտնականը պաշտոնյայից 20 տարի ավելի երկար ապրեց:

 

2. Դարվինին մշտապես հետապնդում էին գլխացավերը, սրտխառնոցները, սրտի և ստամոքսի ցավերը, և այս բոլորն ուղեկցվում էր ուժերի կորստով: Հայտնի գիտնականն օրվա մեջ ամենաշատը երկու ժամ էր կարողանում աշխատել: Չարլզի հայրը պնդում էր, որ որդին խրոնիկ բորբոքումներ է ստացել իր արևադարձային ծովագնացության ժամանակ: 

 

3. Չարլզ Դարվինը գիտնական է համարվում, սակայն քչերը գիտեն, որ նա համապատասխան բժշկական կրթություն չի ստացել: Ըստ էության՝ նա ինքնուսույց է եղել:

 

4. Դպրոցում Չարլզը դժկամությամբ է սովորել: Ոչ այն պատճառով, որ հիմար էր. նրան ուղղակի չէին հետաքրքրում դպրոցում դասավանդվող առարկաները:

 

5. Չարլզը հազվագյուտ կենդանիներ կուլ տալու սիրահար էր: Դա նա սովորել էր Քեմբրիջում, որտեղ նա մի ակումբի մասնակից էր, որի կարգախոսը հետևյալն էր՝ «Ուտել, ինչքան հնարավոր է շատ, հազվագյուտ կենդանիներ»՝ մարդկային սննդակարգը մեծացնելու համար: Իր ճանապարհորդության ընթացքում Դարվինը կերել է զրահակիրներ, պումաներ, կրիաներ, իգուանաներ և ջայլամների տարբեր տեսակներ: Սակայն Չարլզի՝ բոլոր ժամանակների ամենասիրելի «կերակուրները» եղել են կրծողները: Նա ասում էր, որ դրանք ամենահամեղն են:

6. Դարվինը հիշատակում է, որ միջատներ հավաքելիս նա երբեք չի սպանել բզեզներին, այլ վերցրել է հենց մահացածներին, քանի որ կարծում էր, որ իրավունք չունի ինչ-որ արարածի կյանքը խլելու:

 

7. Չարլզ Դարվինը շատ էր սիրում նամակներ գրել: Ողջ կյանքի ընթացքում նա շուրջ 14,500 նամակ է ուղարկել: Դրանք ստացողների թվում աշխարհահռչակ շատ գիտնականներ կային:

 

8. Դարվինը «Բիգլ» առագաստանավով հինգ տարի շարունակ ճանապարհորդել է ողջ աշխարհով մեկ՝ որպես բնագետ (առանց վարձատրության): Նա իր հետ վերցրել էր Աստվածաշունչն ու Միլթոնի և Հումբոլդտի գրքերը, հեռադիտակ, երկրաբանական խոշորացույցներ և տարաներ՝ նմուշներ հավաքելու համար:

 

9. Անգլիական 10 ֆունտանոց թղթադրամի վրա Դարվինի դիմանկարն է: Այն թողարկվել է 2000 թվականին:

 

10. ԱՄՆ-ում ամեն տարի Դարվինի հավելավճար է տրվում: Այն մարդկանց համար, որոնք մահացել են կամ իրենց հիմարության պատճառով չեն կարողացել սերունդ թողնել, գոյություն ունի հատուկ հավելավճար, որն անվանվել է Դարվինի անունով: Դա հատկացնում են հատուկ ծառայության՝ մարդկային գենոֆոնդից քո գեները մաքրելու համար:

 

11. Չարլզ Դարվինը պետք է դառնալ քահանա կամ բժիշկ, ինչպես նրա հայրը: Նա անգամ հաճախել է Էդինբուրգի համալսարանի բժշկական դպրոցը, սակայն հաճախ բաց էր թողնում դասերը՝ բնության հետ կապված իր փորձարկումներն իրականացնելու նպատակով: Կար ժամանակ, երբ ընդունվեց Քեմբրիջ՝ անգլիական քահանա դառնալու համար, սակայն կրկին փոշմանեց: