Երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:  Երգչուհին պատմեց, որ օրերս է վերադարձել Մոսկվայից, ուր մասնակցում էր ամենամյա «Տաշի շոու»-ին:
 
«Հրավիրվել էի մասնակցել «Տաշի շոու»-ին, որտեղ երգի պրեմիերա ներկայացրի: Երգը կոչվում է «Պատրաստ եմ», բայց հեղինակներ եւ այլ մանրամասներ չեմ նշի, քանի որ ծրագրում եմ այն ավելի ուշ թողարկել: Պետք է խոստովանեմ, որ այս երգն ինձ համար շատ թանկ է, իմ երգացանկում հատուկ տեղ եմ տալիս դրան»,- նշեց Սյուզին:
 
Նկատառմանը, որ երգչուհին անցյալ տարի նույն կերպ արտահայտվում էր նաեւ «Ինձ գրկիր» երգի վերաբերյալ, եւ հարցին, թե արդյոք երգչուհին սկսել է իր կյանքի մասին պատմել երգերի միջոցով, պատասխանեց.
 
«Գիտեք, սխալ կլինի ասել, թե իմ երգերը բացառապես իմ մասին են: Իհարկե, դրանցում իմ կյանքի վերաբերյալ եւս դրվագներ կան, բայց ես կարող եմ ոգեշնչվել նաեւ ինձ շրջապատող մարդկանց կյանքից եւ նրանց կյանքում կատարված իրադարձություններից: Յուրաքանչյուր պարագայում երգեր ընտրում եմ միայն այն դեպքում, երբ դրանք ընկալում եմ ողջ հոգով եւ սրտով: Հենց դա էլ պատճառն է նրա, որ շատ հաճախ նոր երգեր չեմ ներկայացնում: Ես պետք է կարողանամ երաժշտությունը վերլուծել, ընկալել ու վստահ լինել, որ նույն էմոցիաները կարող եմ նաեւ հանդիսատեսին փոխանցել: Իմ բնավորությունն է այդպիսին, կամ պետք է տվյալ բանն անեմ լիարժեք, կամ առհասարկ չանեմ»:
 
 Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։