Երգչուհի Անի Քրիստին նոր ֆոտոշարք ունի։ Երգչուհին ֆոտոշարքի առաջին կադրերը տրամադրել է Tert.am Life–ին և նշել, որ վերջին պրոֆեսիոնալ ֆոտոշարքն արել էր 2014 թվականին, քանի որ ինքը, նույնիսկ, ֆոտոշարք կազմակերպելու համար պետք է համապատասխան տրամադրություն ունենա։
Անին համագործակցել է լուսանկարիչ Սեդա Ստեփանյանի հետ։ «Նկարելու նրա մոտեցումը ինձ շատ դուր եկավ։ Ես իրեն շատ տաղանդավոր եմ համարում։ Առաջարկ ստացա համագործակցելու և համաձայնեցի։ Ինձ համար շատ գեղեցիկ, համենայն դեպս, տարբերվող նկարներ են,– ասաց երգչուհին, ապա հավելեց, որ իր ոճով ամբողջապես ինքն է զբաղվել։ –Մինչև այս միշտ վստահել եմ մասնագետներին, այս անգամ որոշեցի ինքս զբաղվել իմ ոճով։ Տարիներ հետո համարձակությունս թույլ է տալիս, որ ինձ ավելի լավ ճանաչելով փորձեմ նաև այս ոճերում»։
Անին ինքնուրույն է արել նաև վարսահարդարումը, իսկ դիմահարդարումը վստահել է դերասանուհի Արմինե Սուքիասյանին։ Նոր ֆոտոշարքը կարելի է բնութագրել որպես նուրբ և սեքսուալ։ Երգչուհին կարևորում է չափի զգացողությունը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։