Դերասան Մկրտիչ Արզումանյանը օրեր առաջ արժանացել էր ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Մկրտիչ Արզումանյանի պարգևատրումը շատ քննադատվեց: Նրա վաղեմի ընկեր, իսկ հիմա նաև հակառակորդ Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն, ով մրցանակ չէր ստացել, քննադատեց իշխանություններին և նաև նշեց, որ ինքը երբեք այս իշխանություններից չէր ընդունի վաստակավորի կամ այլ կոչում:
Մինչ համացանցում քննարկումները շարունակվում են, Մկրտիչ Արզումանյանը ինստագրամի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, և հումորով արձագանքել քննադատություններին:
Մկոն լուսանկարին կից գրել է.
Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում ա' խակ էր ։)))