Դդումի հայտնի ու անհայտ հատկությունները

Վաղուց ի վեր հայտնի է, որ դդմի սերմն օգտակար է տղամարդկանց՝ շագանակագեղձի հիվանդությունների բարորակ ուռուցքների դեպքում: Վերջերս ներկայացվել է ProstateEZE Max դեղը, որը պարունակում է դդում, ապուզան սակավածաղիկ, լիկոպին, սալորի կեղեւ ու սերենոա արմավենի :

ԴԴՈՒՄԸ ԼՅԱՐԴԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Լյարդի թունավորում, բութ ցավեր, ծանրության զգացում

Հարկավոր է 1 միջին դդում ու մեղր:

Դդումի հայտնի ու անհայտ հատկություններըՊատրաստման եղանակը: Կտրեք դդմի կեղեւի բարակ շերտ՝պտղակոթունի կողմից: Փայտե գդալով հեռացրեք սերմերն ու միջուկի մանրաթելերը, ազատված ծավալը լցրեք մեղրով, ծածկեք դդմի կտրած կեղեւով, վրայից քսեք խմորի շերտ ու թողեք թրմվի սենյակային պայմաններում: 10-15 օր անց մեղրն իր մեջ կներծծի դդմի պտղամսի ու կեղեւի օգտակար նյութերը: Հեղուկը լցրեք ապակյա տարայի մեջ: 
Օգտագործման եղանակը: Խմեք 1-ական ճ.գ.՝ օրը 3 անգամ, ուտելուց 30-60 րոպե առաջ:

Ստաֆիլոկոկային ինֆեկցիա լյարդում

Հարկավոր է դդմի չբոված սերմի միջուկ՝ 300 գ, սխտոր՝ 1 ատամիկ:

Պատրաստման եղանակը: Սերմն ու սխտորը տրորեք, լցրեք 50 մլ նախօրոք եռացրած գոլ ջրի մեջ, խառնեք, տարան ծածկեք, թրմեք 8 ժամ:

Օգտագործման եղանակը: Կերեք առավոտյան (անկողնում) փոքր չափաբաժիններով՝ 1 ժամվա ընթացքում: Կես ժամ անց կատարեք մաքրող հոգնա: Խորհրդակցեք բժշկի հետ:

Զգուշացում: Դդմի պտղամիսը նպաստում է միզաթթվի հեռացմանը, այնինչ սերմը կարող է ունենալ հակառակ ազդեցություն, քանի որ100 գրամում պարունակվում է 37 մգ պուրիններ (1 օրվա անհրաժեշտ չափաքանակի 29.3%-ը) ու նաեւ միզաթթվի առաջացումը խթանող մոլիբդեն: Տվյալ հանգամանքը չի կարելի անտեսել հոդատապի դեպքում:

Լյամբլյաների դեմ

Բուժման համար օգտագործեք դդմի մանրաթելերն առանց սերմերի: 2ճ.գ. հումքը 1 ժամ թրմեք 400 մլ գոլ ջրի մեջ փակ տարայում, քամեք: Խմեք 100-ական մլ ՝օրը 4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ: Շարունակեք 20 օր, կրկնեք 1 ամսից: Զուգահեռաբար, նախաճաշից ու քնելուց առաջ կերեք 1 կտոր կոշտ շաքար, որի վրա պետք է կաթեցնել 5 կաթիլ կեչու կուպր (վաճառվում է դեղատներում):

Դդումի հայտնի ու անհայտ հատկություններըԼյարդն ու երիկամները մաքրող վիտամինային խառնուրդներ

Հարկավոր է դդմի պտղամիս՝1,5կգ, ծիրանի չիր՝ 200 գ, 1 հատ խոշոր, բարակ կեղեւով կիտրոն, 1 կգ մեղր:

Պատրաստման եղանակը: Չիրը նախօրոք թրջեք ջրի մեջ, կիտրոնի կորիզները հեռացրեք: Բաղադրամասերը մանրացրեք ու աղացեք, ավելացրեք մեղրն ու խառնեք: Տեղավորեք մանրէազերծված ապակե տարաների մեջ, կիպ փակեք կափարիչով, պահեք հով տեղում: Կերեք 1-ական ճ.գ.՝ օրը 2-4 անգամ, անկախ ուտելուց: Կանխարգելում է վնասակար նյութերի կուտակումն օրգանիզմում: Միջոցն ունի միզամուղ հատկություն, օգտակար է սրտին:

Հարկավոր է մեկական կգ դդմի պտղամիս ու մաքրած խնձոր՝առանց սերմի, ծիրանի կորիզի միջուկ՝ 200 գ, շաքարավազ՝ 300 գ: 
Պատրաստման եղանակը: Դդումն ու խնձորը մանր կտրատեք, միջուկը մանրացրեք, բաղադրամասերը խառնեք, 30 րոպե հետո դրեք մարմանդ կրակի վրա,հասցրեք եռման ջերմաստիճանի: Եփեք 5րոպե: Տեղավորեք ապակե տարաների մեջ: Օգտագործեք վերոգրյալ ձեւով:

ՊԱՆԿՐԵԱՏԻՏ

Հարկավոր է 200-ական գրամ կորեկ ու դդմի պտղամսի քերուկ:

Պատրաստման եղանակը: Կորեկը լցրեք 2 լ ջրի մեջ, եփեք մինչեւ փափկի, ավելացրեք դդմի քերուկը, 20 րոպեից անջատեք կրակը: 
Օգտագործման եղանակը: Համեմեք արեւածաղկի յուղով, կերեք ճաշին: Շարունակեք 20 օր, կրկնեք 10 օրից:

ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ԲՈՐԲՈՔՈւՄ

Հարկավոր է նեխուրի արմատապտուղ՝ 100 գ, դդմի սերմի միջուկ՝ 20 հատ: Արմատն անցկացրեք քերիչով, համեմեք ձիթապտղի յուղով,ավելացրեք սերմը:Կերեք ընթրիքին:

Դդումի հայտնի ու անհայտ հատկություններըՀՅՈւԹԱԲՈւԺՈւԹՅՈւՆ

Քարեր միզապարկում, երիկամներում: Խմեք 50-70 մլ դդումի հյութ՝ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

Երիկամների, լյարդի հիվանդություններ: Խմեք 100 մլ դդումի հյութ՝ օրը 1 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

Անքնություն, նեւրոզ: Խմեք 30 մլ հյութ 1 թ.գ. մեղրի հետ, քնելուց առաջ:

Հիպերտոնիա, փորկապություն: Խմեք 50-ական մլ հյութ՝ օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ:

Այրվածք, կորյակներ, պզուկներ: Դրեք թրջոց դդումի հյութով:

ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Ստամոքսահյութի ցածր թթվայնություն, ստամոքսաբորբ, ստամոքսի ու 12-մատնյա աղու խոց, լուծ: Շաքարային դիաբետի դեպքում խորհրդակցեք բժշկի հետ: