Երգիչ Արամեն Ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել և իր երկրպագուներին տեղեկացրել, որ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է ստացել:
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրվա առթիվ, երկրի Նախագահ Ս. Սարգսյանի կողմից արժանացա ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը։ Սա իմ և իմ հանդիսատեսի 10-ամյա աշխատանքի ամենաթանկ գնահատականն է»: