Ներկայացնում ենք, թե ինչ են ուզում կանայք անկողնում, ինչի՞ մասին են երազում գիշերները, բայց ոչ միշտ են դա խոստովանում իրենց զուգընկերոջը:
Կապված գերուհի: Որոշ կանանց դուր է գալիս, երբ իենց գործողությունները սահմանափակում են՝ այդպիսով ցույց տալով, որ նրանք աբողջովին տղամարդու իշխանության տակ են:
Աչքերը չեն տեսնում, մարմինը զգում է: Կանայք երազում են կապված աչքերով սեքսի մասին, երբ ուզում են լիովին տրվել զգացմունքներին և օրգազմ ապրել՝ կենտրոնանալով բացառապես հպումների վրա: Այս երևակայության մեջ ևս ենթարկվելու մաս կա. փակ աչքերով կինն ուզում է լիովին հենվել տղամարդու և իրեն հաճույք պարգևելու նրա կարողության վրա:
Սեքս անծանոթի հետ: Կանացի դասական երևակայությունների շարքում է անծանոթի հետ սեքսը:
Փրկեք ինձ, պարո՛ն: Հրշեջների և սեքսուալ ոստիկանների մասին մտքեր նույնպես կանաք ունենում են: Համազգեստով տղամարդը, ով գալիս է փրկելու, շատ գրգռիչ է:
Սեքս կնոջ հետ: Սա ոչ բոլորն են խոստովանում, բայց ամեն երրորդ կին կյանքում գոնե մեկ անգամ մտածել է լեսբիական սեքսի մասին: Հարցը ոչ ավանդական սեռական կողմնորոշումը չէ, այլ ավելի շուտ հետաքրքրությունը և կանացի մարմնի էսթետիկ ընկալումը, որը ոչ միայն տղամարդկանց է գրավում: Բացի դրանից՝ երևակայություններում սեքսը կնոջ հետ ավելի նուրբ է պատկերանում, քան տղամարդու հետ, ում համար այդքան կարևոր չեն նախնական շոյանքները:
Սեքս հանրային վայրում: Սեքսուալ էքստրիմ փորձելու և քիչ է մնում՝ բռնվելու զգացումն արկած է, որը հիացնում և գրգռում է: