Այսօր ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ծննդյան օրն է: Նա հայտնի էր իր վոկալային տվյալներով և սկանդալային անձնական կյանքով։ Հյուսթոնը նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը» (անգլ.՝ The Bodyguard) ֆիլմն է՝ Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես միշտ սիրելու եմ քեզ ») երգը համաշխարհային հիթ է դարձել։ Նա ձայնագրել է յոթ ստուդիական և երեք սաունդթրեկ ալբոմ։

Image result for whitney houston

Image result for whitney houstonImage result for whitney houston

Առաջինը “Whitney Houston” (1985) ալբոմն էր, որին հաջորդեցին ”Whitney” (1987), ”I’m Your Baby Tonight” (1990), ”My Love Is Your Love” (1998), ”Just Whitney…” (2002), ”One Wish: The Holiday Album” (2003) և ”I Look to You” (2009) ալբոմները։ 2009 թ. երգչուհին թողարկեց իր վերջին՝ “I Look To You” (Բառացի թարգմանությամբ՝«Ես նայում եմ քեզ») ալբոմը, որը Գերմանիայի, Կանդայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր։

Image result for whitney houstonImage result for whitney houston

Image result for whitney houston

Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով։ Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards: Նա բոլոր ժամանակների ամենաշատ մրցանակներ ունեցող կին արտիստն է։ Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից։ Առողջության վատթարացման պատճառով 2010-ին երգչուհու Nothing, But Love համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր։ Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 փետրվարի 11-ին Բևեռլի Հիլթոն հյուրանոցում թմրադեղեր օգտագործելու պատճառով:

Image result for whitney houston

Related image