Մեղրը ճանաչվել է որպես ժողովրդական դեղ, որի հիման վրա պատրաստվում են տարատեսակ օգտակար բաներ։
Մեղրի օգնությամբ կարելի է բուժել ոչ մեծ վերքերն ու այրվածքները, քանի որ այն սպանում է վարակն ու նվազեցնում է բորբոքումը։
Մեղրը նաև հիանալի պայքարում է ուժեղ հազի դեմ, ունի մեծ կալորիաներ և պարունակում է անհավանական քանակությամբ օգտակար նյութեր, այդ թվում նաև՝ երկաթ, մագնիում, կալիում, ցինկ, կալցիում։ Օրվա սննդակարգում մեղր ներառելն ավելի առողջ է դարձնում մարդուն։
Մեղրի օգտագործումն օգտակար է նաև չոր մաշկի կամ թեփի դեպքում։ Ոչ վաղ անցյալում ամերիկացի գիտնականները պարզեցին, որ մեղրն օգնում է մարդկանց՝ կապված արյան սպիտակ բջիջների մակարդակի նվազման հետ։ Որպես դեմքի դիմակ՝ մեղրի օգտագործումը կանխում է պզուկների հայտնվելը։
Մեղրը դարչինի հետ նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը, խոլեստերինի մակարդակը և ամրապնդում է անոթները։ Մեղրը էներգիայի հիանալի բնական աղբյուր է և շատ օգտակար է ակտիվ կենսակերպ վարողների համար։ Շատերը վստահեցնում են, որ մեղրն իրենց օգնում է ալերգիայի դեմ պայքարում։ Բացի դրանից՝ մեղրն օրգանիզմին օգնում է արագորեն հաղթահարել ալկոհոլը։