Օրեր առաջ Կիևում տեղի ունեցած ՙVIVA! ամենագեղեցիկները՚ համերգը չի անցել առանց տհաճ անակնկալների:

Ուղիղ եթեր հեռարձակվող համերգի ընթացքում, երբ բեմում է եղել Իվան Ուրգանտը, այնտեղ է բարձրացել մի ֆանատ' ծաղկեփնջով և նվերով: Սակայն սրամիտ հաղորդավարը կարողացել է դուրս գալ անհարմար իրավիճակից:

Բացի այդ, Անի Լորակին գլխավոր մրցանակը հանձնելու ժամանակ, մեծ էկրանին չգիտես ինչու ցուցադրվել է երգչուհու ամուսնու նկարը, ով այդ ժամանակ եղել է դահլիճում, բայց կնոջ համար այդքան կարևոր և հանդիսավոր պահին ուսումնասիրելիս է եղել բջջային հեռախոսը և ընդհանրապես ուշադրություն չի դարձրել կնոջը, ում անվանել են Ուկրաինայի ամենագեղեցիկ կինը:

Հիշեցնենք, որ ArmStar.am-ն օրեր առաջ ձեզ ներկայացրել էր նույն տղամարդու հետ Անի Լորակի երկրորդ ամուսնության մասին լուրը: Երգչուհու ամուսինը թուրք բիզնեսնեն է: