Այսօր՝ հուլիսի 22-ին, ծննդյան 4-րդ տարեդարձն է նշում Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենասիրված անդամներից մեկը՝ արքայազն Ջորջը:
The Daily Mail-ը նշում է, որ Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի առաջնեկը բրիտանական գահի ժառանգորդների թվում 3-րդն է՝ պապից ու հորից հետո:
2031թ. արքայազն Ջորջը կլինի այն տարիքում, երբ կունենա գահը ժառանգելու բոլոր իրավունքները:
Գահը ստանձնելու դեպքում նրան կկոչեն թագավոր Ջորջ 7-րդ: