Յուրաքանչյուրս դպրոցում սովորելու ժամանակից գիտենք, թե դասերը որքան ձանձրալի են: Քիչ ուսուցիչների է հաջողվում երեխաներին հետաքրքրել առարկայով:
Ներկայացնում ենք կենսաբանության հոլանդացի ուսուցչուհի Դեբի Հեերենսին, ով լիովին նվիրված է իր աշխատանքին: Նրա դասերի տեսագրությունները տարածվեցին համացանցում՝ աշխարհում մեծ հետաքրքրություն առաջացնելով:
Այս ուսուցչուհին կենսաբանության դասերի ժամանակ աշակերտների ուշադրությունը գրավելու հնարամիտ միջոց ստեղծեց: Դասի ժամանակ Դեբին բարձրանում է սեղանի վրա և հանում է վերնազգեստը, որի տակ նկարված մկաններով կոստյում է:
Դեբիի խոսքով՝ այս յուրահատուկ գաղափարն ինքը լրիվ պատահաբար հղացավ: Մի անգամ տեսավ մկանների պատկերով լոսինա հագած կնոջ: Նա մտածեց, որ այդպիսի կոստյումը հրաշալի տեսողական օգնություն կլինի:
Հաջորդ օրը Դեբին իր միտքը պատմեց դպրոցի տնօրենին: Նրան շատ դուր եկավ գաղափարը և ուսուցչուհին այն իրականցնելու թույլտվություն ստացավ:
Մարդու մարմնի մասերի տեսողական ցուցադրությունը հրաշալի արդյունք ունեցավ: Աշակերտները հրաշալի մտապահում են նյութը հաջորդ դասի համար և հրաշալի են պատասխանում դասը: Այդ հաջողությունից ոգեշնչված՝ Դեբին իր ցուցադրական զգեստապահարանը ոսկորների և ներքին օրգանների պատկերով ևս մի քանի հագուստներով համալրեց:
Ստորև բերված տեսանյութում ցուցադրված է Դեբիի դասերից մեկը: